Նորություններ

Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության

Պոլսի հայոց պատրիարքարանը Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորությունների ներածի չափով օգնություն հավաքել լիբանանահայ համայնքին աջակցելու համար:

Հայտարարութան մեջ ընդգծվել է, որ պատրիարք Սահակ սրբազանն աղետի հենց առաջին օրվանից մշտականի կապի մեջ է Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի հետ և հետարքրվում է  հայ համայնքի կարիքներով, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը։
«Այս օրերին մեր համայնքի մարդկային պարտքն է՝ միանալ համաշխարհային մարդասիրական նախաձեռնություններին և աջակցել օգնության կարիք ունեցող մեր լիբանանցի եղբայրներին։ Պատրիարքարանի հոգևորականները առաջին քայլն արդեն արել են այս կոչի շրջանակներում՝ նվիրաբերելով 7․000,00 ԱՄՆ դոլար», — ասված է պատրիարքարանի քարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։
Կից ներկայացվել են նաև պատրիարքարանի բանկային հաշվեհամարի տվյալները՝ հայկական համայնքի կողմից կատարվող հնարավոր նվիրաբերությունները ընդունելու համար։
Back to top button
Close