Նորություններ

Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատը պահվում էր հրավառ պայթուցիկներով լի տոպրակների կողքին. պահեստի նախկին աշխատակիցն ուշագրավ բացահայտումներ է արել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի նիտրատի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր: Ուշագրավ բացահայտումն արել է պահեստի նախկին աշխատող Յուսուֆ Շեհադին:

Նա մանրամասնել է, որ հրավտանգ նիտրատն ու պայթուցիկ նյութերով լի տասնյակ պարկերը պահվել են նավահանգստի միևնույն պահեստում:

Շեհադին, որն այս տարվա մարտին Կանադա է արտագաղթել, հեղինակավոր The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իրեն կարգադրել էին 2750 տոննա քիմիական նյութը տեղավորել թիվ 12 պահեստում: Նույն պահեստում պահվել են մաքսային ծառայության կողմից առգրավված հրավառ պայթուցիկները:

«Թիվ 12 պահեստում կար 30-40 նեյլոնե տոպրակ՝ լցված հրավառ պայթուցիկ նյութերով, որոնք դրված էին ձախ կողմում: Ես բողոքում էի այդ առնչությամբ: Բացի այդ, այնտեղ խոնավություն կար: Դա իր ժամին սպասող աղետ էր»,-նշել է Շեհադին:

Yusuf Shehadi said dozens of fireworks were stored in the same hangar as thousands of tonnes of the powerful chemical compound ammonium nitrate (pictured) in Beirut, Lebanon

Նա մանրամասնել է, որ մաքսային ծառայությունն ամեն շաբաթ բողոքել է քիմիական նյութերը բնակելի շենքերից այդքան մոտ տարածության վրա պահեստավորելու վտանգի առնչությամբ, սակայն երկրի զինված ուժերը հրաժարվել է տեղափոխել ամոնիումի նիտրատը:

Search and rescue operations continue to sift through the mangled wreckage of cars and warehouse structures near to the site of the explosion on Tuesday

Բացի այդ, տղամարդը պատմել է, որ նախկին գործընկերներն իրեն պատմել են, որ սոսկալի պայթյունից կես ժամ առաջ պահեստի աշխատողներն էլեկտրական գործիքով փորձել են վերանորոգել թիվ 12 պահեստի դուռը: Շեհադիի համոզմամբ՝ հենց այդ աշխատանքն է դարձել ողբերգության պատճառ:

Warehouses full of goods including cars in the immediate area surround the blast were completely destroyed by the impact of the explosion the size of a small nuclear bomb

Նշենք, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ: Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:

tert.am

Back to top button
Close