Նորություններ

«Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ». Գախարիա

«12 տարի է անցել, ինչ մենք  մեր նորագույն պատմության դժվարին օրերն անցկացրինք», — օգոստոսյան պատերազմի տարելիցի առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«2008 թվականի ռուս-վրացական պատերազմին զոհ գնացին մեր հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում խաղաղ բնակիչներ, կորցրինք մեր հերոս զինվորներին, տարածքներ: Սրանք ողբերգությամբ լի օրեր էին, որ մեծագույն ցավ և ծանր հետևանքներ թողեցին:

Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք կանգնած ենք այս մարտահրավերի լուծման խաղաղ ճանապարհին, և այս գործընթացում մեր կողքին են մեր միջազգային գործընկերները»,- գրում է Գախարիան:

Նա նաև նշում է, որ երբեք չեն կրկնելու անցյալի սխալները, քանի որ խաղաղությունը այլընտրանք չունի և հենց խաղաղությունը, միասնական աշխատանքը, տնտեսական առաջընթացը և զարգացումն են Վրաստանի միավորման նախապայմանը:

Հիշեցնենք, այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է օգոստոսյան պատերազմի 12-րդ տարին:

aliq.ge

Back to top button
Close