Նորություններ

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է քթի և բերանի շրջանում արյան հետքերով 26–ամյա տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close