ՄիջազգայինՆորություններ

Հնդկաստանում Boeing-ի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի, վիրավորվել է 123 մարդ

Հնդկական Air India Express ավիաընկերության օդանավի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ օդանավը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում կոշտ վայրէջք կատարելուց հետո դուրս էր եկել թռիչքուղու սահմաններից եւ մասնատվել: Տուժել է 123 մարդ:

Բոլոր ուղեւորները տարհանվել են:

Boeing 737 ինքնթիռը թռիչք էր իրականացնում Դուբայից՝ համավարակի պայմաններում հայրենակիցներին Հնդկաստան տեղափոխելու ծրագրի շրջանակում:

Նշվում է, որ օդանավը վայրէջքը կատարել է հորդառատ անձրեւի ժամանակ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close