Նորություններ

Թուրքիայի Ջիզրե քաղաքի առևտրի կենտրոնի աշխատակիցներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի Շըրնաք նահանգի քրդաբնակ Ջիզրե քաղաքի նորաբաց «Cizre Park» առևտրի կենտրոնի աշխատակիցներին արգելվել է հաճախորդների հետ քրդերեն խոսել։ Արգելքի մասին բարձրաձայնել է հաճախորդներից մեկը, ով վաճառողին քրդերենով հարց է ուղղել, սակայն վաճառողը նրա հարցին պատասխանել է թուրքերենով։

Հաճախորդի այն հարցին, թե քրդերեն հասկանալու դեպքում ինչու են իրեն թուրքերեն պատասխանում, աշխատակիցը պատասխանել է, որ քրդերեն խոսելու դեպքում իրենց կհեռացնեն գործից։

Պարզվել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարներն են աշխատակիցներին արգելել քրդերենով խոսել հաճախորդների հետ՝ սպառնալով հակառակ դեպքում գործից ազատել։

Հաղորդվում է, որ պետության կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետի փոխարեն նշանակված հոգաբարձուն (պետական կառավարիչ) էլ հրամայել էր հեռացնել պատմական հուշարձանների ու զբոսաշրջային վայրերի ցուցանակների քրդերեն տարբերակները։

Ըստ աղբյուրի` քրդերեն խոսելն արգելվել է նաև քաղաքի մի քանի սրճարաններում։

ermenihaber.am

Back to top button
Close