Նորություններ

Բարտոմեու․ Մեսսին պատմության լավագույն խաղացողն է․ նա ուզում է Բարսայում մնալ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կատալոնական ակումբում կանցկացնի։

«Այդպես միայն ես չեմ ասում։ Մեսսին ինքն էլ է ասում, որ խաղացողի կարիերան ուզում է «Բարսելոնայում» ավարտել։

Չեմ կասկածում, որ նա այստեղ՝ «Բարսելոնայում» է լինելու, երբ 3-4 տարի հետո ավարտի ֆուտբոլիստի կարիերան։ Մեսսին շատ պարզ դա հասկացրել է։ Նա մանկուց է այստեղ։ Լիոնելը ակումբի պատմության մի մասն է։

Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Ոչ միայն հիմա, այլև խաղի պատմության ողջ ընթացքի։ Նա «Բարսելոնայում» է ու պարզ հասկացրել է, որ ուզում է այստեղ մնալ»,- ասել է Բարտոմեուն beIN SPORTS-ին տված հարցազրույցում։

Back to top button
Close