Նորություններ

Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին

Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը:

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:

Back to top button
Close