Նորություններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 7-ի  ցերեկը,  8-12-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                   41.10C (1976թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                       14.10C (1981թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան                    25.90C

Back to top button
Close