ՆորություններՍպորտ
Եվրոպա լիգա. Սևիլյան վստահ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Սևիլյան» ընդունեց «Ռոմային» (2-0):
Հանդիպման 22-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռեգիլոնը:
44-րդ րոպեին «Սևիլյան» արագ հակագրոհ կազմակերպեց, որն էլ գոլային ավարտին հասցրեց Յուսուֆ էն Նեսիրին:
Հյուրերը նաև մնացին տասը ֆուտբոլիստներով, երբ հանդիպման վերջնամասում հեռացվեց պաշտպան Մանչինին:
Այսպիսով, «Սևիլյան» վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ Եվրոպա Լիգայի հաջորդ փուլ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: