Նորություններ
Զորակցություն ու համերաշխություն. Հայաստանի խորհրդարանի շենքը լուսավորվեց Լիբանանի դրոշի գույներով
Հայաստանի Ազգային ժողովի շենքը որպես աջակցություն բարեկամ Լիբանանի՝ լուսավորվեց այդ երկրի ազգային դրոշի գույներով: Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։