Նորություններ

Դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք, որին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը

5-րդ զորամիավորման դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք:

Զինծառայողները, կիրառելով քողարկման և հետախուզական տարբեր հնարքներ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

Պարապմունքի ընթացքին հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

Back to top button
Close