ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Իշխանությունները պետք է հասկանան՝ տարածաշրջանը պայթում է. հայտարարել, որ Թուրքիան չի մտնի պատերազմի մեջ, մանկամտություն է»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում պատմաբան Արտակ Հովհաննիսյանը խոսել է Նախիջևանում այս օրերին ընթացող զորավարժությունների և տարածաշրջանային զարգացումների մասին:

«Ռուսաստանի և Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը իհարկե դրական է, բայց դրանով ապահով զգալ և հայտարարել, որ Թուրքիան չի մտնի պատերազմի մեջ, իմ կարծիքով, մանկամտություն է, որովհետև երկու խոշոր խաղացողների շահերը կարող են փոխվել: Մանավանդ, որ մենք այդքան էլ հաջող չենք օգտագործում այդ երկու պետությունների վարած դիվանագիտական և ռազմական քայլերը: Չմոռանանք, որ Իրանը ինչքան էլ Թուրքիային մրցակից լինի, նրանք թշնամական պետություններ չեն: Իրանը ամերիկյան սանկցիաները շրջանցում է Թուրքիայի միջոցով: Այս հանգամանքը չի կարող չազդել Իրանի դիրքորոշման վրա, իսկ ռուս-թուրքական խաղերին մենք միշտ էլ ծանոթ ենք եղել: Դրա համար պետք է պատրաստ լինել, որովհետև սա շատ լուրջ ազդակ է»,- ասում է Հովհաննիսյանը:

Ի՞նչ նկրտումներ ունի Թուրքիան: Պատմաբանի կարծիքով, Թուրքիայի ցանկությունն է նվազագույնը՝ վերացնել Զանգեզուրի միջանցքը:

«Բայց հաշվի առնելով թուրքական ախորժակը, ինչքան կարողանա, այդքան էլ կվերցնեն, եթե ունենան այդ հնարավորությունը»:

Back to top button
Close