ՄիջազգայինՆորություններ

Բեյրութում ողբերգական պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատն առգրավվել է դատարանի որոշմամբ. նավատերը Խաբարովսկից է

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական մեղավորի մասին տարբեր վարկածներ էին շրջանառվում լրատվամիջոցներում: Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհրդի նիստի քննարկումների արդյունքում պարզվել է, որ պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը 2014թ.-ին դատարանի կողմից առգրավվել է նավի սեփականատիրոջից, որը Խաբարովսկից է:

Ամոնիումի նիտրատը պահվել է պահեստում՝ Բեյրութի նավահանգստի 12-րդ նավակառանում՝ վեց տարի շարունակ սպասելով ուտիլիզացիայի:

Բեռն առգրավել են Rhosus նավից, որը 2013թ.-ին քիմիական նյութերը տեղափոխել է Բաթումիից Մոզամբիկ, բայց ճանապարհին առաջացել է խափանում, և նավապետը ստիպված է եղել կանգ առնել Բեյրութում:

Նավի սեփականատերը՝ Խաբարովսկից գործարար Իգոր Գրեչուշկինը, գրեթե անմիջապես լքել է նավը և անձնակազմին: Նույնիսկ այդ ժամանակ աշխատավարձ վճարելու հետ կապված խնդիրներ են եղել: Rhosus նավի վրա կալանք է դրվել:

Հայտնի է, որ Գրեչուշկինն այժմ բնակվում է Կիպրոսում:

Նավի վրա եղել են ուկրաինացի 8 նավաստի և 1 ռուսաստանցի. նրանցից 5-ը կարողացել են անմիջապես վերադառնալ հայրենիք: Մյուսները, ներառյալ Ռուսաստանի մեկ քաղաքացի, նավի վրա ապրել են ևս մեկ տարի, ապա վերադարձել իրենց երկրներ:

Աղբյուր՝ regnum.ru

Back to top button
Close