ՄիջազգայինՆորություններ

Աջման քաղաքում գտնվող Իրանական շուկայում (Iranian souq) հսկայական հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում գտնվող Իրանական շուկայում (Iranian souq) հսկայական հրդեհ է բռնկվել։ Շուկան գտնվում է Աջմանի մասնագիտացված հիվանդանոցի հրաևանությամբ։ Ինչպես տեղեկացնում է The National-ը՝ հրդեհն ամենայն հավանականությամբ սկսվել է չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 6.30-ի սահմաններում։

Շուկան կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս փակ էր։ Հարևանությամբ գտնվող բժշկական կենտրոնը տարհանվել է, ոստիկանությունը հաստատել է, որ զոհեր չկան: Հրդեհի պատճառները առայժմ հայտնի չեն: Հրդեհված շուկան Աջմանում հանրաճանաչ տեսարժան վայր է, որն այցելուներ է գրավում ամբողջ Էմիրություններում:

regionmonitor.com

Back to top button
Close