ՄիջազգայինՆորություններ

Մահացած հայերը Բեյրութի տարբեր շրջանների բնակիչներ են, սակայն պայթյունի պահին եղել են կենտրոնում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 հայ։ Եվս 250 հայեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մահացածները Բեյրութի տարբեր շրջանների բնակիչներ են, սակայն պայթյունի պահին եղել են կենտրոնում, որը շատ մոտ է նավահանգստին։

«Արևելք» թերթը հրապարակել է զոհվածների անունները. Նազար Նաճարեան, Ճեսիքա Պէզճեան, Տելիա Փափազեան, Ժագ Բարամագեան, Անահիտ Պէրպէրեան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունեան, Գայա Ֆոտուլեան, Սարգիս Թէքիրեան:  Մյուս զոհվածների անունները դեռ հայտնի չեն, կան նաև անհետ կորած հայեր, որոնց մասին թե հարազատները, թե իրավապահները դեռ ոչ մի տեղեկություն չունեն։

Պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 135-ի, վնասվածքներ են ստացել 4-5 հազար մարդ։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել վեց տարի առաջ պահեստավորված 2 տոննա 750 կգ ամոնիումի նիտրատը։ Երկրում հայտարարվել է երկշաբաթյա արտակարգ դրություն։

regionmonitor.com

Back to top button
Close