ՆորություններՍպորտ

Ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ. Մխիթարյան

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական «Սեւիլյայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսին կիսվել է առաջիկա խաղի մասին կարծիքով.

«Կարծում եմ, որ մենք պետք է ընդհանուր առմամբ կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել:

Այս տարի ամեն ինչ այլ է, ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ, ցանկանում եմ խաղալ և հաղթել, այնպես, ինչպես վաղը խաղալու եմ հաղթելու և եզրափակիչ հասնելու համար: Դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ՝ թիմը պատրաստ է այս խաղին: Ես կանեմ ամենը ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել: Եթե թիմը հաղթի, դա ինձ համար բավարար է:

Հենց հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 հաշվով, այնպես որ ես մի փոքր ավելի մոտ եմ խաղում և՛ Էդին Ջեկոյին, և՛ մրցակցի դարպասին: Դա մի բան է, որի վրա մենք աշխատել ենք, և դա լավ է գործում իմ և թիմի համար: Ցանկանում եմ շարունակել առավելագույն օգուտ տալ թիմին:

Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց վաղը կլինի այլ փորձություն: Ես դեռ չեմ հասցրել գոլ խփել Եվրոպայի լիգայում, դա անելու համար 90 րոպե ունեմ, բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի:

Անհատական ​​նվաճումները կարևոր չեն: Դուք միասին հաղթում եք և միասին պարտվում եք: Վաղը պետք է ավելի շատ աշխատեմ: Եթե գոլ խփեմ, ես երջանիկ կլինեմ, բայց հաղթանակը` դա ամենակարևորն է»,- մեջբերում է Մխիթարյանին հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:

armsport.am

Back to top button
Close