Նորություններ

Լիբանանի իշխանությունները հերքում են Բեյրութի պայթյունին Իսրայելի մասնակցության մասին լուրերը

Լիբանանի իշխանությունները կտրականապես հերքել են Բեյրութի նավահանգստում պայթյունին Իսրայելի մասնակցության կամ դիվերսիայի մասին լուրերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին։ Մեկնաբանելով տեղեկությունները, թե պայթյունից կարճ ժամանակ առաջ մարդիկ իսրայելական օդանավեր են նկատել երկնքում, նախարարն ասել է․ «Գոյություն ունեն կեղծ լուրեր»։

Միաժամանակ, լիբանանյան բանակի հրամանատարությունն իր հերթին հերքել է ծրագրված պայթյունի մասին լուրերը։ «Որոշ կայքերում և սոցցանցերում ռազմական հետախուզության աղբյուրներին ինչ-որ հղումներով հրապարակումներ են արվում, որ նավահանգստում պայթյունը կանխամտածված է արվել։

Բանակային հրամանատարությունը պնդում է, որ այդ հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի, և կոչ է անում սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին»,- ասվում է հրամանատարության հայտարարությունում։

Back to top button
Close