Նորություններ

Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Լիբանան

Վաղը Բեյրութում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լիբանանցի ժողովրդի կողքին կանգնելու և իշխանություններին օգնելու համար: Այդ մասին Թվիթերի էջում հայտնել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի Լիբանանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Ելիսեյան պալատից հայտնել են, որ վաղը Լիբանան կհասնի նաև Ֆրանսիայից ուղարկված օգնությունը: Ֆրանսիան ռազմական ինքնաթիռներ և շարժական հիվանդանոց կուղարկի Բեյրութ, ինչպես նաև մոտ 15 տոննա սարքավորում

Back to top button
Close