Նորություններ

Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»:

Back to top button
Close