Նորություններ

Աշխատանքից ազատվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու արարողակարգի պատասխանատուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի որոշումներ է ստորագրել, որոցից երկուսով աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն:

Որոշումներում, մասնավորապես, ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

Ավելին
Back to top button