Նորություններ

Վարչապետի որոշմամբ՝ Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել՝ Մարգարիտ Ազարյանին ազատելով պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Հարկ է նշել, որ Մարգարիտ Ազարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։

 

Ավելին
Back to top button