ՄիջազգայինՆորություններ

Կարծես Հերոսիմայի պայթյուն լիներ. Լիբանանում բնակվող հայ

«Երեկոյան մոտավորապես 18։00-ից 18։05-ի ժամանակահատվածում էր,կ Հերոսիմայի պայթյուն լիներ, ավելի ճիշտ երկրաշարժի էր նման, 3-4 վրկ. երկնքի գույնը փոխվեց։ Դա շատ սարսափելի էր, այդպիսի բան չէինք տեսել։ Բեյրութի 75%-ը քարուքանդ է եղել։ Պայթյունի ալիքը կոտրել է շենքերի ապակիները։

Շատ սթրեսային և լարված իրավիճակ է այս պահին Բեյրութում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Լիբանանում բնակվող մեր հայրենակից Շանթ Դիշակջյանը։
Շանթը նշում է, որ մի քանի վարկածներ իհարկե շրջանառվում են, բայց հստակ չեն կարող ասել պայթյունի պատճառը։
Ասում է, որ դեռևս պաշտոնական վարկած չի տրվել։
Շանթ Դիշակջյանը պատմում է, որ Բեյրութում սոցիալ-տնտեսական դրությունը վատ է, երկրում ցույցեր են իրականացվում, բայց նրա պնդմամբ՝ այս ամենը ցույցերի հետ ոչ մի կապ չունի։
Լիբանանում բնակվող մեր հայրենակցի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորներն ու մահացածները շատ են, մեծ են նաև նյութական կորուստները։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ պայթյուն է որոտացել, որին նախորդել է փոքր պայթյուն, հինգ րոպե հետո հայտնվել է սև և սպիտակ ծուխ, իսկ այնուհետև տեղի է ունեցել հզոր պայթյուն։

Back to top button
Close