Նորություններ

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում բացվեց Կոմիտաս վարդապետի անվան կենտրոն

2019 թվականի ապրիլի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Օզուրգեթիի  հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը: Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը կոչվեց Կոմիտաս վարդապետի անունով:
Օզուրգեթիի կենտրոնը վարձակալել  է Վիրահայոց թեմը, իսկ վերանորոգությունը կատարվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի  նյութական միջոցներով: Վերջին տարիներին տեղի հոգևոր հովվության կողմից հիմնվել էր Սբ. ՍահակD2SC 6471 Պարթև մեկօրյա դպրոցը, որն իր աշխատանքներն էր կատարում Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի աջակցությամբ: Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, հաճախ լինելով համայնքում, հոգում էր ժողովրդի հոգևոր կարիքները և շատ անգամ  կազմակերպում  Օզուրգեթիի համայնքի ներկայացուցիչների այցը Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու Պատարագներին և համայնքային տարբեր միջոցառումներին:
Այսուհետ ևս հոգևոր հովվի կողմից տեղում Սբ. Պատարագ մատուցելու և  ժողովրդի հոգևոր պետքերին խնամք տանելու  համար  նորահաստատ D2SC 6399կենտրոնի  սրահում տեղադրվեց նաև Խորան:
Օրը տոնական էր: Կենտրոնում հավաքվել էին ոչմիայն շաբաթօրյա դպրոցի սաներն ու  իրենց ծնողները, այլ նաև Օզուրգեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և հյուրեր Բաթումիից և Թբիլիսիից: Հանդիսավոր արարողոսւթյանը ներկա էին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհհանիսյանը, թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն  Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:  Իր պատվաբեր ներկայությունն էր բերել Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը:
Եկեղեցական արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա բարեխնամ առաջնորդIMG-8900d6257d7f8d9a28361c9eb21cf416-V Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սամցխե Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի և արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մասնակցությամբ կատարեց Սուրբ Սեղանի, Վեմ քարի, Աստվածամոր սրբապատկերի օծման և կենտրոնի օրհնության հանդիսավոր արարողությունը: Շարականների, սաղմոսների և աղոթքների հնչեղությամբ կենտրոնում ձևավորվեց հոգևոր մթնոլորտ, որը մեծ մխիթարություն պարգևեց տեղի ժողովրդին:
IMG-b59677cbababb7bb49f87b39fbae978c-VԱրարողության վերջում կիրակնօրյա դպրոցի սաները ներկաներին ուրախացրեցին իրենց հայերեն երգով և արտասանություններով:
Շնորհավորանքի խոսք ասացին հյուպատոս Եղիշե Սարգսյանը, հոգեշնորհ Մաղաքիա Հայր Սուրբը և արժանապտիվ Տեր Արարատ քահանան: Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջինիշյան հիմնադրամին ուղղված երախտագիտության խոր զգացումով հանդես եկան Օզուրգեթիի հայ համայնքի  անդամները:
Եկեղեցական արարողության և տոնական միջոցառման վերջում Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց Օզուրգեթիի հավատացյալ ժողովրդին, բարձր գնահատեց հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանայի և տեղի Սբ.Սահակ Պարթև հայերենիIMG-ea719673821383566b6d48c300b9526e-V ուսուցման մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Իրինա Մարգարյանի կատարած աշխատանքները համայնքում,  իր երախտագիտությունը հայտնեց Ջինիշյան հիմնադրամին՝ հանձինս Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի տնօրեն Էլիզ Մինասյանի և Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի:Թեմակալ առաջնորդը նորաբաց կենտրոնին նվիրեց սրբապատկեր:
Առաջիկայում կենտրոնում կհիմնվեն երգի և պարի խմբակներ: Օզուրգեթիի Կոմիտաս վարդապետի  անունը կրող կենտրոնը Վիրահայոց թեմի թվով 10-րդ հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնն է:

Ավելին
Back to top button