Նորություններ

Մոուրինյուն՝ Պոգբայի մասին. Նորին գերազանցությունը ցանկանում էր մարզադաշտը լքել Ռոլս Ռոյսով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անգլիական ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասնակցությամբ հետաքրքիր դրվագ է հիշել:

2018 թվականի սեպտեմբերին «Բարնլիի» դեմ արտագնա խաղից հետո Պոգբան հեռացել է մարզադաշտից իր սեփական ավտոմեքենայով, այլ ոչ թե թիմային ավտոբուսով: 

«Մենք խաղում էինք այն թիմի հետ, որի մարզաբազան գտնվում էր Մանչեսթերից 30 կմ այն կողմ:

Պոգբան հարցրեց ինձ, թե արդյոք նա կարող է վերադառնալ Մանչեսթեր իր սեփական ավտոմեքենայով, այլ ոչ թե թիմային ավտոբուսով:

Ես նրան պատասխանեցի, որ եթե մենք Լոնդոն ուղևորվեինք, ապա նա կարող էր մնալ այնտեղ: Սակայն մենք այդքան էլ հեռու չէինք Մանչեսթերից և դա ոչ մի իմաստ չուներ: Արդյունքում Պոգբան նեղացավ ինձնից: 

Հետո մենք հաղթանակ տարանք այդ խաղում և Պոգբան կրկին ինձ դիմեց նույն խնդրանքով: Քանի որ ես երջանիկ էի, զիջումների գնացի: Նա հանդերձարանում այդքան էլ ուրախ չէր: Ես պատրաստվում էի հետխաղյա մամուլի ասուլիսին: Երբ ավտոբուսը ժամանեց, նրա կողքին «Ռոլս Ռոյս» էր կանգնած՝ հատուկ վարորդով:

Վերջիվերջո, ավտոմեքենան նոր էր և նորին գերազանցությունը ցանկանում էր լքել խաղադաշտը իր «Ռոլս Ռոյսով»: Ի՞նչ կարող էի ես անել: Ասեի, որ նա երբեք այլևս չէ՞ր օգտվելու իր մեքենայից: Երբ ես երջանիկ եմ, նշանակում է, որ նրան ամեն ինչ կարելի՞ է: Հակառակ դեպքում կարող էի որոշում կայացնել և արդյունքում հեռացվեի»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում Daily Mail-ը: 

armsport.am

Ավելին
Back to top button
Close