Նորություններ

Լարված իրավիճակ Ամուլսարում

Ամուլսարի պահապաններից մի  քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին. ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ տեղի ունեցան։

Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է, ոստիկանության աշխատակիցները հորդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների շարքերում է նաեւ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

Back to top button
Close