Նորություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9-ական, ընտանեկան բռնության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close