Նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հաղորդում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է 1Tv.ge-ն։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1177 դեպք: Ապաքինվել է ևս ութ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 955:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6969 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 285-ը: