Նորություններ

Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե…

Պատգամավորի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարը շարունակում է պաշտոնավարել, որովհետև Փաշինյանի հավատարիմ զինակիցն է։

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատրաստ է «ցախավելով ավլել» Հանրապետության հրապարակը, եթե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը զենք վերցնի հայրենիքը պաշտպանելու համար։ Պատգամավորը այդ մասին գրել  է Facebook-ի իր էջում։

«Այսօր շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյան… Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է»,- գրել է Պետրոսյանը։

Հաջորդիվ  պատգամավորը հռետորական հարց է ուղղել․ «Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա…»։

«Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)…Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը»,-  խոստացել է պատգամավորը։

Back to top button