Նորություններ

Ալիև՛, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց. Լապշինը բացահայտել է Բաքվի հերթական սադրանքը

Բլոգերի կարծիքով՝ երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա արդեն սադրանք է։

Ադրբեջանական կառավարությունը հերթական սադրանքի փորձն է անում, այս անգամ Իսրայելում։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում Իսրայելի ադրբեջանաբնակ համայնքի շրջանում տարածվող թռուցիկի լուսանկար է տեղադրել։ Թռուցիկում ադրբեջանցիներին կոչ են անում օգոստոսի 9-ին միանալ Թել Ավիվի հայկական եկեղեցու մոտ կազմակերպվող ցույցին։

Լապշինի կարծիքով՝ սա Մոսկվայում հայերի դեմ ուղղված հարձակումներն ու անկարգությունները նաև Իսրայելում տարածելու փորձ է։

Back to top button
Close