Նորություններ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն»:

Back to top button
Close