ՆորություններՍպորտ

Արսենալը Օբամեյանգի դուբլի շնորհիվ նվաճում է Անգլիայի Գավաթը

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի Գավաթը վիճարկում էին «Արսենալն» ու «Չելսին»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով ու տիտղոսը բաժին հասավ «զինագործներին»։ Նրանք Անգլիայի Գավաթտ նվաճեցին 14-րդ անգամ։

Հանդիպման 5-րդ րոպեին «կապույտների» կազմում հաշիվը բացեց Պուլիշիչը։ 28-րդ րոպեին Օբամեյանգը հավասարեցրեց այն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Օբամեյանգը դուբլ ձևակերպեց։ 6 րոպե անց երկրորդ դեղին քարտը ստացավ Կովաչիչն ու «Չելսին» մնաց 10 հոգով։ Լեմպարդի սաներին խաղի մնացած րոպեներին ոչինչ անել չհաջողվեց։ Լոնդոնն այսօր կարմիր է։

armsport.am

Back to top button
Close