ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է 30 մլն եվրո վճարել Ալկանտարայի համար

ՊՍԺ-ն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ծառայություններով։ Լիգա 1-ի գործող չեմպիոնը պատրաստ է 29-ամյա իսպանացու համար 30 մլն եվրո վճարել։ Այս մասին հաղորդում է Le10sport․com-ը։

Ավելի վաղ «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել էր, որ ակումբին չի հաջողվել համաձայնության գալ Տյագոյի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Նա նաև ասել էր, որ կիսապաշտպանը կվաճառվի, եթե մյունխենցիները շահավետ առաջարկ ստանան։

Ալկանտարային հավակնում է նաև «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պնդում է, որ այդ տրանսֆերը կայանա։

2019/20 մրցաշրջանում Տյագոն «Բավարիային» օգնել է 36 խաղում, խփել 3 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում կատարել։

armsport.am

Back to top button
Close