Նորություններ

Երևանում վայրկյանների ընթացքում պաշտպանիչ դիմակով հանցագործը գողանում է Porsche Cayenne-ի լուսարձակը. տեսանյութ

Վերջին ժամանակահատվածում, մայրաքաղաքում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 28-ին, Երևանի Բուզանդի փողոցի 97 հասցեի մոտ կայանված Porsche Cayenne ավտոմեքենայի առջևի լուսարձակը վայրկյանների ընթացքում գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Թովմասյանին, իսկ լուսարձակներ գողացողը եղել է գլխարկով ու պաշտպանիչ դիմակով:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես տեղի է ունեցել Porsche Cayenne-ի լուսարձակի գողությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close