ՆորություններՍպորտ

Իմոբիլեն՝ 2019/20 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր

2019/20 մրցաշրջանում «Լացիոյի» հարձակվող Կիրո Իմոբիլը դարձավ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր:

Այսօր տեղի կունենան Սերիայի Ա-ի եզրափակիչ 38-րդ տուրի հանդիպումները: Իտալիայի առաջնությունը միակ մրցաշարն է, որը դեռևս ավարտված չէ:

«Յուվենտուսը» հրապարակել է իր հայտացուցակը «Ռոմայի» դեմ խաղի համար, որում չի ընդգրկվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ պորտուգալացին Իմոբիլեի միակ հնարավոր մրցակիցն էր այս մրցավազքում:

Իմոբիլեն իր ակտիվում ունի 35 գոլ, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 34, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 31:

armsport.am

Back to top button
Close