ՆորություններՔո ձայնը

«Ասի հիշեցնեմ, որ պարզ լինի, թե որ հոդվածով պիտի դատվի անձը, որը «ակադեմիական» հանցագործություն փորձի իրականացնել»

Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցեղասպանությունը բաղկացած է 4 էտապներից.
նախապատրաստում, իրականացում, հետքերի ոչնչացում ու կատավրած հանցագործության մերժում:

Երրորդ ու չորրորդ էտապների մեջ կարևոր է տեղանունների, ցեղասպանված ժողովրդի հետքերի վերացումը կամ նսեմացումը, միջազգային հանրության նոր իրողության ընկալելի ու բնականոն դարձնելը:

Օրինակ, մի քանի տարի առաջ Թուրքիան աշխարհին պարտադրել տվեց Հայկական բարձրավանդակում բնակվող հայկական աղվեսի անվանափոխումը՝ թուրքական աղվեսի: Հայկական/Վանա կատվի անունը մինչ այդ էին արել: Տեղանունների զանգվածային փոփոխությունը իր հերթին:

Այսպես, նպատակասլաց աշխատանքով ջնջվում է Հայկական բարձավանդակ, Հայկական պար կամ Տավրոս տեղանուններոը ու արմատավորվում են թուրքական անունները, որ հայկական հետքն էլ չմնա, մարդկության հիշողությունից ջնջվի այդ անունը: Չնայած դեռևս մինչև 20-րդ դարի կեսերը ներկայիս Թուրքիայի արևլյան հատվածում քարտեզներում նշվում էր Հայաստան անունը:

Հետևաբար Արևելյան Անատոլիա և մնացյած տերմինների արմատավորումը ակադեմիական գրականության մեջ թուրքերի քաղաքական խնդիրն է, որը ուղղված է Ցեղասպանության հետքերի թաքցմանը ու հերքմանը:

Մեր դասագրքերում Արևմտյան Հայաստանի, Բարձրավանդակի կամ այլ հայկական տեղանունների փոխարեն թուրքականների գործածումը ու արմատավորումը ակադեմիական խնդիր չի, այլ Ցեղասապանության հետքերի թաքցնելու ու մերժելու գործընթաց: Այսինքն Ցեղասպանության էտապներից երրորդն ու չորրորդը:

Ասի հիշեցնեմ, որ պարզ լինի, թե որ հոդվածով պիտի դատվի անձը, որը «ակադեմիական» հանցագործություն փորձի իրականացնել»:

Back to top button
Close