Նորություններ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, և այս պահին քննիչները վթարի վայրի զննություն են կատարում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close