ՆորություններՍպորտ

Բիչախչյանի Արարատը չխնայեց Շիրակին. 7-2 ընկերական խաղում

Երևանի «Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց, այն էլ Գյումրիում՝ «Շիրակի» դեմ:

Բիչախչյանի նոր թիմը 7 գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասն ընկերական խաղի շրջանակում, իսկ Գյումրիի թիմի ֆուտբոլիստները կարողացան պատասխանել միայն երկու անգամ: Աչքի ընկան Արման Ասլանյանն ու Արամ Մուրադյանը:

Ինչ վերաբերում է «Արարատին», ապա երևանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։

armsport.am

Back to top button
Close