ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիայում 20-ամյա երիտասարդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց. վիրավորվել է 13 մարդ

Ֆրանսիայի արևելքում գտնվող Վենզել կոմունայում գտնվող բարի մոտ 20-ամյա երիտասարդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Վիրավորվել է 13 մարդ:

«Բժիշկները հետազոտել են 16 մարդու, որոնցից 12-ի մոտ առկա են թեթեւ վնասվածքներ, 3-ը շոկային վիճակում են: Մեկ երիտասարդ աղջիկ ստացել է ոտքի լուրջ վնասվածքներ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում», — ասվում է հաղորդագրությունում:

Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Բարի մի քանի այցելուների միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո երիտասարդ տղամարդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մարդկանց: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ձերբակալել են վարորդին, որը հարբած վիճակում է եղել: Վիճաբանության պատճառները չեն հստակեցվել:

Ըստ Le Journal de Saône et Loire-ի՝  20-ամյա տղամարդը, ով վարել է մեքենան, լքել է  հաստատությունը և երեք հոգու հետ միասին պատրաստվել է հեռանալ: Այդ պահին ինչ-որ մեկը հարվածել է մեքենայի թափքին, եւ երիտասարդը կտրուկ հետընթաց է կատարել՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Նա փախել է դեպքի վայրից, սակայն ոստիկանները նրան ձերբակալել են բարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close