ՆորություններՔո ձայնը

«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել». Ա. Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել…

Ի դեպ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են Վեհափառը, ՀՀ Նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո’թ քեզ»։

Back to top button
Close