Նորություններ

Կորոնավիրուսի վարակման 291 նոր դեպք. մահացել է 11 մարդ

Հայաստանում օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 291 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 38841 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 165656, վերջին մեկ օրում` 1920 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8307 պացիենտ, պակասել է 280-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 29557  անձ` վերջին մեկ օրում 560 անձ:

Ընդհանուր առմամբ, 749 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Back to top button
Close