Մշակույթ/ՊատմությունՆորություններ
Մահացել է «Բագսի Մելոուն», «Կեսգիշերային ճեպընթաց» եւ այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Ալան Փարքերը

76 տարեկանում մահացել է «Բագսի Մելոուն», «Կեսգիշերային ճեպընթաց», «Էվիտա» եւ այլ հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ Ալան Փարքերը։
Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են նաեւ «Պատը», « Միսիսիպին կրակի մեջ»-ը, «Թռչնակը», «Անգելի սիրտը» և այլն։
Աշխարհահռչակ ռեժիսորը ծնվել է 1944թ.-ին՝ Լոնդոնում:
Փարքերը բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահն էր, կինոյի գործերով բրիտանական կոմիտեի հիմնադիրը: 2002 թվականին արժանացել է Ասպետի կոչման, պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:
Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: