ՄիջազգայինՆորություններ

Հիշու՞մ եք բլոգեր Ալեքսեյին. նրան ձերբակալել են Խաբարովսկում՝ «Դուխով» վերնաշապիկը հագին

Բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով ուղիղ եթերում YouTube-ի իր ալիքով լուսաբանում էր նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ակցիաները, ձերբակալվել է Խաբարովսկում:

Ռոմանովը մեղադրվում է վարչական հոդվածով ՝ հասարակական միջոցառումների անցկացման կանոնների խախտման համար, հայտնում է նրա փաստաբան Վիտալի Տուխտան:

2016թ.-ին Խաբարովսկի նախկին հեռուստահաղորդավար և լրագրող Ռոմանովը ստիպված էր լքել Ռուսաստանը և ընտանիքի հետ տեղափոխվել Վրաստան: Ըստ նրա՝ ինքը ստիպված էր դա անել իշխանությունների ճնշման պատճառով: 2019թ.-ին նա վերադարձել է երկիր:

 

Back to top button
Close