ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստամբուլում հայ գործարարի հետ ամուսնացած հայտնի դերասանուհին թուրք չէ. մանրամասներ

Օրեր առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլում հայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։

Իհարկե համացանցում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել, որ հայ գործարարն ամուսնացել է թուրք դերասանուհու հետ։

Բայց իրականությունը լրիվ այլ է։ Սոնգյուլ Օդենը բոլորովին էլ թուրք չէ։ Նա ազգությամբ զազա է, ծնվել է Դիարբեքիրում։

Ավելին, հայտնի դերասանուհին իր նախկին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրը Դիարբեքիրի հայկական թաղամասից է՝ խուսափելով ասել, թե կոնկրետ հայ է, թե զազա։

Այսինքն հավանական է, որ դերասանուհին մայրական կողմից հայ է, հորական կողմից՝ զազա։

Պատահական չէ, որ տարիներ առաջ իր ինսթագրամի էջում լուսանկար էր հայտնվել  լոնդոնահայ հայտնի դերասան Գեւորգ Մալիքյանի հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել  Թուրքիայում։ Այդ լուսանկարը առիթ տվեց շատերին պնդելու, թե դերասանուհին սիրահարված է հայ դերասանին, սակայն դերասանուհին պարզաբանեց, որ ուղղակի հիացած է հայ դերասանի տաղանդով եւ որեւէ սիրային կապ իրենց մեջ չկա։

Նշենք, որ օրեր առաջ ստամբուլահայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։ Նրանք 4 տարի ընկերություն են արել։

Արման Բըչաքչըն աշխատում է ոսկերչության ոլորտում։ Նրա հայրը պոլսահայ հոգեւորական է։

41–ամյա Սոնգյուլ Օդենը Թուրքիայում հայտնի դերասանուհի է, նկարահանվել է թուրքական հայտնի ֆիլմերում եւ սերիալներում։  Իրեն համարում է ազգությամբ զազա, ծնվել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական թաղամասում։

news.am

Back to top button
Close