Նորություններ

14 ուղևորով Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ տարածքում. կան տուժածներ

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այդմասին հայտնում է donday-novocherkassk.ru կայքը։

Նախնական տվյալներիհամաձայն՝ 2 հոգի ստացել է ծանր վնասվածքներ։ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ և ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մակնիշի մեքենան:

Միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով: Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից 10-ը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:

347307fa01db39f2f69c203d1f265b66 bd19e8b8db5e11a3ea2a69799d8581e7 90f0489844e0d441b0b12197feaff4ef bac1d7e098470286e461a2c0959e51b9 4dbb90380513f1cae10e4f26b6348e83

 shamshyan.com 

Back to top button
Close