Միջազգային

Տիմոշենկոն չի վիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ չի հավատում ուկրաինական արդարադատությանը

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, ում չհաջողվեց անցնել Ուկրաինայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, հայտարարել է, որ չի վիճարկի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները, հայտնում է currenttime.tv-ն:  Պաշտոնական տվյալներով՝ Տիմոշենկոն ստացել է ընտրողների ձայների 13,39%-ը, այն դեպքում, երբ 2-րդ տեղն զբաղեցրած Պետրո Պորոշենկոն 15,91% վստահության քվե է ստացել:

Տիմոշենկոն մեղադրել է ԿԸՀ-ին իր ձայները կեղծելու եւ արդյունքները նենգափոխելու մեջ՝ հօգուտ գործող նախագահի: Նա հայտնել է, որ դատարանում չի վիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ չի հավատում ուկրաինական արդարադատությանը:

аааааааа

«Պորոշենկոյի ընտրությունները կեղծված են: Նա չպետք է լիներ 2-րդ փուլում: Նա այնտեղ է սողոսկել անարդար ճանապարհով»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները կհրապարակվեն մինչեւ ապրիլի 10-ը, իսկ 2-րդ փուլը հավանաբար տեղի կունենա ապրիլի 21-ին:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close