Նորություններ

Հաղթանակի կամրջից նետվածը մոտ 25-ամյա աղջիկ է

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում մոտ 25 տարեկան աղջիկը Հաղթանակ կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։

Մեծ դժվարությամբ հաղթահարելով հսկայական քարերն ու ջուրը, պատգարակով այդ աղջկան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վայրկյաններ տևեց, երբ այդ աղջիկն իրեն կամջից նետեց, ու տեսանք, թե ինչպես 2 երիտասարդ ոստիկան ու բժիշկ ոնց էին վազելով իջնում ձորը, թե էդ քարերի վրով ոնց անցան, երևի մենակ իրանք գիտեն, ոի էդ աղջկան մի կերպ ձորից դուրս բերեցին։ Շտապօգնության ավտոմեքենայի մեջ էլ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվադաննոց։ Հալալ էր թե էդ ջահել ոստիկաններին, թե բժշկին»։

 

Back to top button
Close