ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Ռոբերտ Աբաջյան. «Կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես. էս դիրքը հանձնողի մերը…»

Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել:
— Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
— Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
— Ըհը , եթե կես ժամ ձգենք:
-Ի՞նչ:
— Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
— Չէ , չէ …
….
— Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք:
— Ես կպատասխանեմ, թողեք… լսում եմ:
— Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են:
— Ընդունեցի …. տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:
— Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:
— Պարո՛ն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս:
— Քանի՞ հոգի են:
— Թիվը չեմ իմանում, բայց շատ են:
— Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք , գալիս ենք:
— Լսում եմ !
— Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:
— Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի:
— Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան,չկրակե , հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք:
— Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
— Ձեն մի հանեք, թողեք գան:
….
— Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս:
— Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա:
— Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:
— Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
— Տնաշենները ինչ էլ շատ են :
….
— Լսում եմ, պարո՛ն գնդապետ
— Տղես վիճակը ո՞նց ա , գալիս ենք արդեն շուտով կհասնենք:
— Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում:
— Գալիս ենք տղերք, հասնում ենք:
— Չուշանաք , խնդրում եմ :
….
— Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
— Կամանդի՛ր , էն գռանատը մոտդա՞:
— Հա խի՞
— Հեչ , ուղղակի:
— Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:
— Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:
….
— Պարո՛ն գնդապետ……
— Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա:
— Պարո՛ն գնդապետ……..խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում….
— Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի:
— Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը……….
— Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի…..պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի…

Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
Հավերժ փա՛ռք

Ավելին
Back to top button