Սպորտ

Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, Ռոնալդուն երկրորդն է

France Football-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստներին: Վարկանիշը գլխավորել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին:

Նրա տարեկան եկամուտը 130 մլն եվրո է կազմում (առանց հարկերի վճարման): Երկրորդ տեղում «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է:

Նա 113 մլն եվրո է ստանում, ինչը 10 մլն եվրոյով ավելին է, քան` «Ռեալում» հանդես գալու տարիներին:

Եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Նրա եկամուտը կազմում է 91,5 մլն եվրո: Չորրորդ տեղում «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է (44 մլն եվրո), իսկ 5-րդ տեղում` «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը 40,2 մլն եվրոյով:

Վերընշված գումարում ներառված են հովանավորչական պայմանագրերը, աշխատավարձերը, բոնուսներն ու եկամտի այլ աղբյուրներ:

Ամբողջական ցանկը կհրապարակվի ավելի ուշ:

armsport.am

Back to top button
Close