Նորություններ

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Վարչապետը հաստատում է Դավիթ Տոնոյանի ձեւակերպումը

Եթե Դավիթ Տոնայանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

Այսօր Եռաբլուրում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի օրերս արած այն ձեւակերպում-հայտարարությունը, թե «Եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ»:

Վարչապետն ընդգծեց, որ սա որեւէ կերպ չի հակասում  Արցախի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը: Եւ քանի հարցը կարգավորված չէ, մենք պետք է պատարաստ լինենք պատերազմի եւ հաղթանակների:

«Դավիթ Տոնոյանի հայտարարության  շուրջ աղմուկն անիմաստ է:  Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես կազատեի նրան:

Նա ինչ է ասել, ասում է,  եթե պատերազմ լինի, մենք պետք է հաղթենք այդ պատերազմում: Սա որեւէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման վրա»:

Back to top button
Close